ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ






Թառափի տնտեսություն

”Մասիս-Ձուկ” ՍՊԸ-ին պատկանող թառափի տնտեսության ավազանների ջրային մակերեսը կազմում է 50.000 քմ:

Տնտեսությունում հիմնականում աճեցվում է սիբիրյան թառափ տեսակի ձուկ, նաև ռուսական և սիբիրյան թառափի հիբրիդ տեսակը: Տնտեսությունը մի ամբողջ համակարգ է` մանրաձկան ստացումից մինչև ապրանքային ձուկ ցիկլով: Ջրի ջերմաստիճանը 14.5 ºC է: Տնտեսությունում օգտագործվում են Եվրոպական և Ամերիկյան ընկերությունների արտադրության սերտեֆիկացված կերերը:(ISO 17025)

masisdzuk14 masisdzuk15

Հավասարեցված հաշվեկշռով բարձրակարգ կերերը և խորքային հորերից ստացված զուլալ ջրերը թույլ են տալիս 36-ից 48 ամսվա ընթացքում ստանալ ապրանքային ձուկ` մսի անկրկնելի համով և կառուցվածքով:

Վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում թառափ բուծող ընկերությունները ապահովվել են ներքին շուկայի պահանջարկը և նույնիսկ արտահանում են ԱՊՀ երկրներ: ”Մասիս-Ձուկ” ՍՊԸ-ի արտադրած ձուկը նույնպես համապատասխան ընկերությունների միջոցով արտահանվում է Վրաստանի Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն: 

Տնտեսությունում նախատեսում է ներառել ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան մեկ տարվա ընթացքում բուծել 400տ թառափ:

masisdzuk16 masisdzuk17

 

 

Հիմնական սպառումը կատարվելու է ՀՀ-ում և արտերկրներում: 

Ձկան մատակարարումը կատարվում է կենդանի վիճակում:

tntesutyun tntsutyun