“Մասիս-Ձուկ” ՍՊԸ-ն կազմավորվել է 2006 թ.-ին և զբաղվում է ձկնաբուծությամբ:
Ընկերությանը պատկանող ձկնաբուծարանները գտնվում են Արարատյան դաշտավայրում, Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքում:
“Մասիս-Ձուկ” ՍՊԸ-ն զբաղվում է թառափազգի տեսակի ձկների բուծմամբ, ինչպես նաև նախատեսվում է ապագայում բուծել ծիածանափայլ և ոսկեփայլ իշխան, կարմրախայտ: Ջրամատակարարումը կատարվում է խորքային հորատանցքերից:
Տնտեսության օգտագործվող ավազանների ջրային մակերեսը կազմում է մոտ 50.000 քմ, որոնք տեղադրված են 6.0հա տարածքի վրա: Թառափ ձկնատեսակի բեղմնավորված ձկնկիթը ընկերությունը ստանում է իր սեփական ուժերով աճեցրած սեռահասուն ձկներից:
2014թ. տնտեսության հնարավորությունները թույլ են տալիս բուծել 400տ թառափ և այլ թառափազգիներ: “Մասիս-Ձուկ” ՍՊԸ-ն օգտագործում է Եվրոպայի և Ամերիկայի հանրահայտ ընկերությունների արտադրած կերերը: Վերը նշված ընկերությունների ներկայացուցիչները օգնում են մեզ տիրապետել ձկնաբուծության ասպարեզում ժամանակակից տեխնոլոգիաներին:
Նորագույն տեխնոլոգիաների ճիշտ կիրառումը` տնկանյութ ստանալը, կերակրումը և սեռահասուն ձկների կազմի ընտրությունը, իրականացվում է համապատասխան մասնագետների օգնությամբ :
“Մասիս-Ձուկ” ՍՊԸ-ի հիմնական նպատակներից մեկն է սեփական տնտեսությունում մեծացնել թառափի արտադրությունը:
Ինչպես հայտնի է աշխարհում թառափի զգալի քանակի մատակարար է հանդիսանում Ռուսաստանի Դաշնությունը: ” Մասիս-Ձուկ ” ՍՊԸ-ն համագործակցում է Ռուսաստանի այդ ոլորտի ընկերությունների հետ, որոնց մասնագետները մի քանի անգամ այցելել են ” Մասիս-Ձուկ ” ՍՊԸ-ի տնտեսություններ և օգնել են սեռահասուն գլխաքանակ ընտրելու հարցում:
Տնտեսությունն նախատեսում է վարձակալել նաև ձկան մաքրման և շոկային սառեցման ժամանակակից արտադրամաս: